Աշխատանք - Մեդիա Բիրժա

Աշխատանք Մեդիա բիրժաներում ` ի¨նչ է սա : 

Եթե դուք կարողանում եք գրել հոդվածներ  զանազան թեմաներով , կատարել copywriting -ի և rewriting-ի աշխատանքներ , կատարել թարգմանություններ , գրել մեկնաբանություներ զանազան ապրանքների , ծառայություների , կայքերի և այլնի մասին , ունեք համապատասխան հմտություններ , տիրապետում եք ռուսերեն լեզվին  , ապա այս բաժինը հենց Ձեզ համար է : Այսպիսով , եթե ունեք անհրաժեշտ հմտություններ ապա առանց հապաղելու գրանցվեք բոլոր բիրժաներում ` հազարավոր պատվերներ սպասում են Ձեզ :

TXT.RU

Գրանցվում եք կայքում ` լրացնելով պահանջվող դաշտերը, հաստատում գրանցումը էլ փոստով : Մտնում եք "Заказы" բաժինը , "категирия"  հավելվածից ընտրում Ձեզ հետաքրքրող և համապատասխանող ոլորտը: Դիտում եք առկա հայտերը , ծանոթանում պահանջներին (տառաքանակ , բանալի բառեր , կատարման ժամկետներ , վճարվող գումար ) և այնուհետև սեղմում "принять" կոճակի վրա և անցնում գործի:





Etxt

Գրանցվում եք կայքում ` լրացնելով պահանջվող դաշտերը, ընտրում այն աշխատանքը , որը պատրաստվում եք կատարել, ընտրում այն ոլորտները , որոնց շրջանակներում  ցանկանում եք աշխատել և ավարտում եք գրանցումը ` հաստատում գրանցումը էլ փոստով :Այնուհետև մտնում եք "поиск заказов" բաժինը և փնտրում Ձեզ համապատասխան աշխատանք :
 





TextSale

Այս կայքում նույնպես կարող եք վաստակել գումար գրելով հոդվածներ , կամ վաճառելով արդեն իսկ գրված հոդվածները:





LingvoMonster
 Եթե տիրապետում եք լեզուների ` ռուսերեն , անգլերեն , ֆրանսերեն , գերմաներեն և այլն , ապա այս կայքի միջոցով կարող եք վաստակել գումարներ կատարելով թարգմանություններ:
Գրանցվելու ժամանակ հարկավոր է նշել լեզուն, որին տիրապետում եք , ապա գրանցումն ավարտելուց հետո Ձեզ կտրամադրեն հատուկ տեստ , որով կստուգվի լեզվի իմացությունը և այն բարեհաջող ավարտելուց հետո Դուք կկարողանաք աշխատել համակարգում :Պատվիրատուները կայքում տեղադրում են իրենց պատվերը , իսկ Դուք պետք է նրանց կատարման հայտ ներկայացնեք և ստանաք պատվեր: