ԲՈՆՈւՍ / ՆՎԵՐՆԵՐ

Այս էջը հատուկ ստեղծված է մեր կայքի մշտական այցելուների համար, ովքեր մշտապես հետևում են մեր թարմացումներին և նոր աշխատաձևերի և աշխատանքային կայքերի ի հայտ գալուն: 
Ամեն օր այս էջում կտեղադրվի որևէ նոր նվեր ակցիա:
Հետևեք մեր էջին  , տեղեկացրեք Ձեր ընկերներին , 
Ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ նվերներ, իրեր , պարագաներ և այլն
Պատվիրելուց ևս մեկ անգամ նայեք ակցիայի պայմանները , հնարավոր է փոփոխված լինեն կամ ակցիան վերջացած լինի:
Ուշադրություն
Մենք արդեն ունենք ստացված նվերներ




Անվճար <<սառնարանի>> մագնիսներ
Պատվիրեք անվճար մագնիսներ , բացիկներ , տեսարժան վայրերի զբոսաշրջային ուղեցույցներ և այլ պրոմոնյութեր հնդկացիական թեմայով :



Անվճար Ատամի մածուկ շների, կատուների համար

Եթե պահում եք շուն կամ կատու ապա օգտվեք այս հնարավորությունից , պատվիրեք անվճար ատամի մածուկ շների և կատուների համար : Այցելեք կայք , իջեք էջի ստորին հատվածը և կտեսնեք անվճար նմուշը պատվիրելու բլանկը :



Անվճար DVD Աերոբիկա / Ֆիտնես


Պատվիրեք այս տեսասկավառակը բացարձակ անվճար :Տեսասկավառակում ներառված են հատուկ մարմնամարզական վարժություններ որոնք օգնում են ունենալ գեղեցիկ մարմին :Անցեք հղումով և լրացրեք պատվերի հայտը :



ԱնվճարԱմսագիր FleetWorld


Ձեռք բերեք անվճար առաքվող ավտոմեքենաների մասին Fleetworld ամսագիրը ընդամենը լրացնելով հայտը :Ծանոթացեք ավտոաշխարհի վերջին իրադարձություններին:



Անվճար Եվրոպայի քաղաքական քարտեզ 40x60 սմ
Պատվիրեք Եվրոպայի քաղաքական քարտեզ Գերմանիայից , այն շատ բարձրորակ է , չափսերը ` 40x60 սմ , քանակն էլ  մինչև 10 հատ , բայց եկեք անհամություն չանենք :) : Այցելեք կայք , կտեսնեք քարտեզը , նկարագրությունը և գինը ` 0 € :Սեղմեք Zur kasse և կբացվի պատվերի լրացման էջը , լրացրեք և ուղարկեք հայտը :




Անվճար Կատալոգ հանրահայտ ESCADA-ից

Պատվիրեք անվճար ESCADA և ESCADA SPORT կատալոգները իրենց օֆիցիալ կայքից , լրացրեք Ձեր տվյալները , նշեք , որ կատալոգն եք ցանկանում ` կարող եք երկուսնն էլ նշել և պատվիրեք :



Անվճար Կեր Ակվարիումային Ձկների համար
Եթե տանը պահում եք ձկնիկներ , ապա օգտվեք այս հնարավորությունից , պատվիրեք անվճար ձկան կերի փորձանմուշ: Այցելեք կայք , կայքի ձախ մասում կտենեք լեզվակ , որի վրա գրված է Get a free sample , սեղմեք այդ լեզվակի վրա կբացվի պատուհան , այդ պատուհանում կհավանեք իրենց ֆեյսբուքյան էջը , ապա կտարածեք նյութը `Share on Facebook ,որից հետո կսեղմեք Click For Free Sample գրվածքի վրա :Բացվող էջում կսեղմեք երկնագույն ֆոնի վրա գրված Add to Basket , ապա կսեղմեք View Basket , բացվող էջում աջ մասում կընտրեք երկիրը , ապա տակի տողում առաքման համար կնշեք Free Shipping և հետո կսեղմեք ProceedTo Checkout : Ապա կետ կդնեք Express Checkout պունկտի դիմաց և կսեղմեք Continue , կլրացնեք հայտը և կանցնեք բոլոր էտապներով :



Անվճար Կեր Ընտանի կենդանիների համար



Այս կայքում կարող եք պատվիրել ընտանի կենդանիների համար նախատեսված կերի նմուշներ ,խնամքի միջոցներ և  այլն:Պատվիրելու համար անցեք հղումով , բացվող էջում կտեսնեք գրված Request a free sample ` գազարագույն ֆոնի վրա, սեղմեք այդ գրվածքի վրա և կբացվի անվճար պրոմոկոմպլետկի պատվիրման հայտը , լրացրեք այն :



Անվճար Անվանական Պլաստիկ Քարտ

Պատվիրեք Ձեր անուն ազգանունով One Harmony հյուրանոցային ցանցի անդամակցության պլաստիկ դիսկոնտային քարտ : Այն հատկապես կհետաքրքրի  պլաստիկ քարտերի սիրահարներին կամ կոլեկցիոներին , կամ եթե շատ եք շրջագայում  հավանաբար  մի օր պետք կգա :Անցեք հղումով և պատվիրեք:



Անվճար Ֆլեշկա 64mb-ից մինչը 16gb


Ստացեք անվճար ֆլեշկա պրոմոակցիայի շրջանակներում :Այս կայքը իր արտադրանքի գովազդի համար ուղարկում է իր պրոմոնյութերը ֆլեշկայով , որը նույնպես հանդիսանում է իր արտադրանքը: Անցեք հղումով , լրացրեք հայտագիրը և պատվիրեք:



Անվճար գիրք , DVD `«Маркетинг безумия» 


Ձեռք բերեք անվճար հոգեբանական ուսումնական նյութեր `«Маркетинг безумия» գիրքը , տեսասկավառակը , բրոշյուրներ և այլ պրոմոնյութեր : Նախատեսված է դասընթացների համար :Պատվիրելու համար աջ մասում ЗАКАЖИТЕ БЕСПЛАТНЫЙ НАБОР գրվածքի տակ ընտրում ենք նյութերի լեզուն և երկիրը ,բացվող էջում  լրացնում ենք պահանջվող դաշտերը և պատվիրում :
 


Անվճար SMS աշխարհի ցանկացած երկիր
Այս կայքից կարող եք ուղարկել անվճար կարճ հաղորդագրություն` SMS,  աշխարհի ցանկացած երկիր :Այս կայքի առավելությունն այն է , որ չի պահանջում որևէ գրանցում կամ տվյալների փոխանցում , ինչպես բազմաթիվ նմանօրինակ կայքերում:Ուղարկելու համար Receiver Number: դաշտում լրացնում եք հեռախոսահամարը միջազգային ֆորմատով `  " + "-ի փոխարեն լրացնելով "00" : Օրինակ ՀՀ բաժանորդներին հաղորդագրություն ուղարկելու համար լրացնում եք հետևյալ կերպ ` 00 (+-ի փոխարեն ) 374 (երկրի կոդը)  99  (օպերատորի կոդը) 99 99 99 (հեռախոսահամարը) :Թվերը լրացնել առանց բացատների , իսկ հաղորդագրության տեքստը Messages: դաշտում լրացնել միայն լատինատառ : Շատ հարմար տարբերակ է անոնիմ SMS-ներ ուղարկելու  համար :)  :


Անվճար CD Կազինոի խաղերով

Այս կայքը առաջարկում է անվճար ձեռք բերել սկավառակ (CD) կազինոի խաղերով և խաղի ստրատեգիաներով , ուր ներկայացված են հաղթելու մեթոդները : Հաղթանակներ չենք երաշխավորում , բայց ժամանցի համար կարելի է ունենալ այս խաղերի սկավառակը :



Անվճար Մետաղյա թևնոց
Ձեռք բերեք անվճար մետաղյա թևնոց, անցեք հղումով Quantity դաշտում լրացրեք քանակը (մի քիչ համեստ լինենք և գրենք 1 ) , ապա սեղմեք Add to card & Checkout , լրացրեք մնացած տվյալները և սեղմեք Continue :



Անվճար Կաշվե նմուշներ

Պատվիրեք անվճար կաշվե լոսկուտներ որպես նմուշ : Այցելեք կայք ընտրեք ներկայացված տեսականուց Ձեզ դուր եկած նմուշներ , կարող եք ընտրել մինչև 6 նմուշ , լրացրեք հայտը և պատվիրեք:


Անվճար Պլաստիկ Քարտ Հիլթոն հյուրանոցների ցանցից


Պատվիրեք անվանական պլաստիկ քարտ Հիլթոն հյուրանոցների ցանցից և դարձեք ցանցի անդամ , արդյունքում կօգտվեք բազմաթիվ արտոնություներից:



Անվճար ֆլեշկա 1գբ
Պատվիրեք անվճար ֆլեշկա 1 գբ տարողությամբ , ընդամենը լրացնելով հայտը , բացի այդ հայտը լրացնելով մասնակցում եք նաև iPad-ի խաղարկության:



Անվճար Զեղչի քարտ Find.am-ից
Ահա և վերջապես գտնվեց հայկական կայք , որտեղից կարելի է անվճար ստանալ որևէ օգտակար բան  , տվյալ պարագայում Զեղչի Find Քարտ : Այցելեք հղումով կայք , աջ վերին անկյունում սեղմեք "Ստանալ FIND քարտը անվճար " , կբացվի հայտի լրացման պատուհանը , լրացրեք և ստացեք Ձեր քարտը  և օգտվեք զանազան խանութների , ծառայությունների տրամադրած զեղչերից :




Անվճար Սուրճ Եթովպիայից

Պատվիրեք անվճար սուրճ Եթովպիայից , առկա է 5 տեսակ `Harrar ,Sidamo ,Yirgachefe ,Djimmah , Limmu : Ընտրեք թե որ տեսակն եք նախընտրում, լրացրեք հայտը և պատվիրեք :



Անվճար Համակարգչի ստեղնաշարի պաշտպանիչ շերտ


Պատվիրեք Համակարգչի ստեղնաշարի պաշտպանիչ շերտ , անցեք հղումով և լրացրեք հայտը:


Անվճար Մարկեր
Պատվիրեք անվճար մարկեր ցանկացած գույնի : Անցեք հղումով , բացվող էջում ընտրեք գույնը , ապա սեղմեք Recuest a Sample և լրացրեք պատվերի հայտը :



Անվճար Կրակայրիչի և սիգարի մկրատի չեխոլներ
 Պատվիրեք անվճար կրակայրիչի և սիգարի մկրատի չեխոլներ :Անցեք հղումով, լրացրեք գրանցման դաշտերը , ապա պատվիրեք այս չեխոլները:



Անվճար Liberty London դիսկոնտ քարտ

Պատվիրեք Liberty Loyalty դիսկոնտ քարտ Լոնդոնից , նախատեսված է զեղչերի և միավորների կուտակման համար , քարտը անվանական է :



Անվճար ֆլեշկա 56 մբ 

Պատվիրեք անվճար ֆլեշկա 56 մբ տարողությամբ , ճիշտ է այն  շաաատ քիչ է , բայց դոկումենտների պահպանման և փոխանցման համար լրիվ հարմար է : Ընդամենը լրացրեք հայտը և սպասեք :



Անվճար Ջրի խնայման պարագաների հավաքածու


Պատվիրեք ջրի խնայման պարագաներ բացարձակ անվճար : Հավաքածուն իր մեջ ներառում է ծորակի հատուկ գլխիկ , լողանալու և ատամները լվանալու համար նախատեսված հատուկ ժամացույցներ և այլ պարագաներ:Պատվիրելու համար նշեք Ձեզ պետքական պարագաները , ապա սեղմեք add your selected items to your free pack >  , ապա սեղմեք checkout >  և լրացրեք առաքման հասցեն և ստացողի տվյալները :



Անվճար մկնիկի տակդիր (коврик)
Պատվիրեք մկնիկի տակդիր  (коврик) բացարձակ անվճար Չինաստանից: Ինչ է հարկավոր պատվիրելու համար `այցելում եք կայք , գրանցվում կայքում ` տես վերին հատվածում , գրանցվելուց կայքը Ձեզ կնվիրի 70 points ,որը հավասար է 0.70 $-ի : Այնուհետև անցնում եք այս հղումով  և պատվիրում մկնիկի տակդիրը սեղմելով add to card , հետո սեղմում եք գազարագույն կոճակի վրա ` View Shopping Card , կտեսնեք Ձեր պավերը , որի տակ կտեսնեք այս գրվածքը  `Tomtop Points , այդ դաշտում գրեք 70 և սեղմեք Apply points և Ձեր տոտալ հաշիվը կդառնա 0 : Այնուհետև սեղմեք continue , լրացրեք Ձեր տվյալները , կրկին սեղմեք
continue  , կբացվի առաքման էջը , որտեղ կնշեք 1-ին պունկտը ` անվճար առաքումը . ապա կրկին  continue , կբերի վճարման էջը , ուր կառաջարկվի կատարել վճարում 3 տարբերակով ` Card, Points , Paypal , այստեղից ընտրում եք Points-ը և ավարտում պատվերը :Մկնիկի տակդիրը առաքվում է 10-20 օրվա ընթացքում :




Անվճար ստիկեռներ հեծանիվի համար 

Ձեռք բերեք անվճար ստիկեռներ (наклейка) : Անհրաժեշտ է այցելել իրենց ֆեյսբուքյան էջ , հավանել էջը , որից հետո կբացվի հայտի լրացման դաշտը , լրացրեք և սպասեք Ձեր պատվերին :




Անվճար գրիչներ 

 Պատվիրեք անվճար գրիչների տեսականի ընդամենը լրացնելով հայտագիրը , լրացնելիս դաշտում լրացրեք նաև երկիրը, օրինակ  ` Yerevan  Armenia   :





Անվճար թևնոց և "սմայլիկ" ստիկեռներ


Պավտիրեք անվճար թևնոցներ և  սմայլիկ-ստիկեռներ (40 x 30 սմ):




Անվճար Ներկեր , սփրեյ , մարկեր 


Եթե ցանկանում եք ձեռք բերել անվճար ներկեր , սփրեյ կամ գեղանկարչական մարկեր , ապա այցելեք հղումով , լրացրեք պատվերի հայտը , ընտրեք թե առաջարկվող տեսականուց ինչ եք ուզում , ապա ընտրեք գույնը և այնլ և պատվիրեք:




Անվճար ոսկերչական իրերի կատալոգ 


Պատվիրեք մատանիների, ոսկերչական զարդերի գեղեցիկ կատալոգ Ռուսաստանից :Հատկապես պետք կգա ոսկերիչ մոդելագործներին նոր գործեր ուսումնասիրելու համար :



Անվճար համակարգչային պարագաներ




Այցելում ենք կայք և պատվիրում անվճար usb լարեր, հեռախոսի լիցքավորման լարեր ,ականջակալեր , համակարգչի մկնիկ և այլ զանազան պարագաներ , շտապեք քանի դեռ ակցիան չի վերջացել : Կայքում "You will also get your choice of two of the following:" գրվածքի տակ կտեսնեք ապրանքատեսակները և դրանց հղումները `link: Սեղմում եք հղման վրա , կբացվի ապրանքատեսակը , տակի մասւմ սեղմում եք Request A Sample և լրացնում պատվերի հայտը : Հայաստանը առաքվող երկրների ցանկում կա :




Անվճար ատամի խոզանակ և մածուկ

  
Եթե ցանկանում եք նվեր ստանալ  WhiteGlo ապրանքանիշի մածուկ և ատամի խոզանակ , ապա այցելեք իրենց կայք և պատվիրեք բացարձակ անվճար: Հարկավոր է ընդամենը լրացնել հայտագիրը:
 






Անվճար ժամացույցների կատալոգ Jaeger Le Caultre 


Եթե ցանկանում եք Ձեռ բերել Jaeger Le Caultre ժամացույցների կատալոգը , ապա այցելեք հղումով և լրացրեք պատվերի դաշտերը :






Անվճար պայուսակ պարագաների համար


Պատվիրեք անվճար փոքրիկ պայուսակ զանազան պարագաներ կամ կոսմետիկա պահելու համար Հոլանդիայից : Պատվիրելու համար անցեք հղումով , ապա սկսեք լրացնել ` Voornaam-   անուն , Achternaam - ազգանուն , ապա լրացրեք Ձեր էլ փոստը , կետիկ դրեք Ja* գրվածքի առջև  , Ձեր էլ փոստին կգա նամակ , որում կլինի հղում , սեղմեք հղումի վրա և կբացվի պատվերի լրացման էջը , ճշգրիտ լրացնելու համար օգտվեք գուգլի թարգմանիչից , վերջում կրկին կետ դրեք  Ja* պունկտի դիմաց և սեղմեք `Verstuur




ԱՆվճար Սփրեյ կենդանիների խնամքի համար


Առաջարկում ենք Ձեզ պատվիրել " Petcare Fur Protector & Deodoriser 24 sample " կենդանիների խնամքի համար նախատեսված անվճար սփրեյը , որը նախատեսված է կենդանիների մորթու խնամքի համար և վերացնում է բակտերիաները :Պատվիրելու համար անցնում եք իրենց էջ , սպասում  մինչև կայքը վերջնական կներբեռնվի և կբացվի պատվերի պատուհանը , որում գրված կլինի , որ այն արժե 1.99 եվրո , խուճապի չենք մատնվում , պատվիրում ենք , ավելացնելով զամբյուղի մեջ , ապա անցնում ենք վճարման ` Go to Checkout , բացվող էջում կտեսնեք  կուպոնի դաշտ , այդ դաշտում տեղադրում եք սա `  FEB13  և վերջ , մեր հրաշագործ կուպոնը Ձեր պատվերի գինը կզրոյացնի և Total արժեքը կկազմի 0 .... , Ձեզ մնում է ավարտել պատվերը , բացվող էջում լրացնել հասցեն և տվյալները և վերջ :






Webmoney Bonus
 WMR , WMB , WMZ
Բոնուսային դաշտերը փնտրեք  էջում





Անվճար ֆլեշկա  4 գբ


 Այս ֆլեշկան ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել կայք , լրացնել տվյալները , հասցեն և ստանալ այն փոստով : Տվյալ կոմպանիան ուղարկում է ինֆորմացիա իր ծառայությունների մասին 4գբ տարողությամբ ֆլեշկայով : Դուք ստանում եք այն , ֆորմատ անում և օգտագործում : Ֆլեշական ուղարկվում է փոստով և տեղ է հասնում 1 - 1,5 ամսվա մեջ : Ինչևէ ` անվճար ֆլեշկա երևի թե շատերին պետք կգա :Հայտը լրացնելուց անպայման վերևի մասում "птичка" դրեք ` BIOLOX® CeraFacts USB Stick այս գրվածքի վրա , որպիսի նյութը ուղարկեն ֆլեշկայով :







 Օծանելիք կանանց համար
Անվճար պրոբնիկներ 



 Especially Escada Delicate notes
 Especially Escada Eau de Parfum 


ESCADA Cherry 


Calvin Klein Beauty





Անվճար  Աշխարհի Քարտեզ (138х98սմ.) 

Այստեղ կարող եք անվճար պատվիրել աշխարի քարտեզ, որը ձեզ կուղարկեն Գերմանիայից: Քարտեզը շատ լավ որակի է , չափսերնել մեծ , միակ վատ կողմը , որ գերմաներեն է :Սեղմում եք պատվիրել , առաջարկվող ցուցակից ընտրում եք Weltkarte , հետո սեղմում  "Bestellen"  և սկսում  լրացնել հայտը , որը գերմաներեն է , դուք պետք է լրացնեք լատինատառ`
Anrede: (դիմելաձև):    Frau (իգ.) կամ  Herr (արակ.) (ընտրում ենք ըստ սեռի)
   անուն
  ազգանուն
Այստեղ կարող եք նշել իբր դպրոցից եք ` ասենք Schule № 12
փողոց
շենք/բնակարան
երկիր  (ցուցակից ընտրեք Armenien)
  ինդեքս 
  քաղաք
  էլ փոստ
 



Անվճար ֆլեշկա
 
Այս ֆլեշկան ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել կայք , լրացնել տվյալները , հասցեն և ստանալ այն փոստով : Այս կոմպանիան նունպես  ուղարկում է ինֆորմացիա իր ծառայությունների մասին  ֆլեշկայով : Դուք ստանում եք այն , ֆորմատ անում և օգտագործում :Հայտը լրացնելուց անպայման վերջում`  Brochure Types >
"птичка" դրեք ` Digital Version of Visitors Guide (USB Stick)  -  այս գրվածքի վրա , որպիսի նյութը ուղարկեն ֆլեշկայով :




Անվճար 3D Ակնոցներ 

Լրացրեք հայտը և ստացեք անվճար 3D ակնոց :





Անվճար  Աստվածաշունչ - հայերեն

Այս կայքում կարող եք անվճար պատվիրել Աստվածաշունչ (358 էջ) ցանկացած լեզվով, անգամ հայերեն , մեծահոգաբար ուղարկում են , ուղղակի մեկ մեկ կապնվում են հետադարձ նամակով և ճշտում արդյոք այն ձեզ իսկապես հարկավոր է :